Օդափոխության համակարգերի սպասարկում

Օդափոխության ողջ համակարգի հուսալի և անխափան աշխատանքի համար կարևոր է ճիշտ սպասարկում իրականացնելը։  Յուրաքանչյուր սարք, սարքավորում ունի իր առանձնահատկությունները և օգտագործման որոշակի կանոններ, որոնց հետևելը կարևոր նախապայման է ամբողջ համակարգի երկարաժամկետ արդյունավետ աշխատանքի համար։

Այս ոլորտում ունենալով ավելի քան 25 տարվա փորձ՝ մեր սպասարկման թիմը կազմված է արհեստավարժ և գործին գիտակ մասնագետներից, ովքեր տիրապետում են թե՛ արդյունաբերական, թե՛ կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման համալիր ծառայությունների մատուցմանը։

Մեր ընկերությունն իրականացնում է․

  1. Մշտական տեխնիկական սպասարկում
  2. Բոլոր տեսակի օդափոխության համակարգի տեխնիկայի պարամետրերի ստուգում հատուկ մասնագիտական գործիքների օգնությամբ
  3. Անսարքությունը հայտնաբերելու նպատակով սարքավորումների, հանգույցների կանխարգելման համար նախնական ախտորոշում։